Ասոցիացիաներ
Ջինիշյան հիշատակի հիմնադրամ
1966 թ. 95-ամյա Վարդան Ջինիշյանը և երիցական եկեղեցին (ԱՄՆ), վերջինիս հովանու ներքո որոշեցին ստեղծել բարեգործական հիմնադրամ` անվանելով այն Ջինիշյան հիշատակի հիմնադրամ՝ ի պատիվ Վարդան Ջինիշյանի ծնողների` Հարություն և Կատրին Ջինիշյանների։
Վարդան Ջինիշյանը ծնվել է 1870թ. Մարաշում (Թուրքիա)։ XIX դարի վերջին Ջինիշյանը տեղափոխվել է Ֆրանսիա, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգներ։
Վարդան Ջինիշյանի մահից հետո բարեգործական հիմնդրամի հոգեբարձուների խորհրդի տրամադրության տակ հայտնվեց ունեցվածքի մեծ մասը։ Անցած ավելի քան քառասուն տարիների ընթացքում հիմնադրամի գործունեությունը իրականացվում է մայր գումարից առաջացած տոկոսների հաշվին։ Հիմնադրամի գործունեությունը սկսվել է Սիրիայում և Լիբանանում՝ այնտեղ բնակվող աղքատ և կարիքավոր հայերին օգնություն առաջարկող ծրագրերի ձևով։ Հետագայում հիմնադրամը ծրագրեր է իրականացրել նաև Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Հարավային Ամերիկայի և Հորդանանի հայկական գաղթօջախներում։
Անկախության ձեռք բերումից հետո՝ 1993 թ., հիմնադրամը գործունեություն ծավալեց նաև Հայաստանում։ Կազմակերպությունը պաշտոնապես գրանցվեց հայրենիքում 1999 թ.։ Անցած տարիների ընթացքում հիմնադրամը օգնություն է ցույց տվել մեծ թվով կարիքավոր հայերի, համագործակցել և դրամաշնորհներ է տրամադրել ավելի քան 150 կազմակերպությունների։
Այսօր էլ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը նպատակ ունի իր գործունեությամբ նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների լուծմանը և պայմաններ ընձեռել հայերին` թոթափել աղքատությունը և հուսահատությունը, ձեռք բերել ինքնուրույնություն և հույս` բռնելով զարգացման և հոգեկան վերելքի ուղին։ Բարեգործական հիմնադրամը ի թիվս այլ ոլորտների իրագործում է նաև առողջապահական ծրագրեր, ուստի ուզում ենք ներկայացնել դրանցից մեկը։
Այս ծրագիրը կոչվում է Գյուղական բուժքույրերի վերապատրաստման ծրագիր։ Իսկապես, մայրաքաղաքում բնակվողներիս համար առաջին հայացքից կարող է այնքան էլ կարևոր չթվալ գյուղական համայնքի բուժքրոջ մասնագիտական մակարդակի խնդիրը։ Չէ՞ որ քաղաքում կան բազմաթիվ հիվանդանոցներ, մենք իրավունք ուենք դիմելու մեր նախընտրած բժշկին, որի մասին լսել ենք ընկերներից, բարեկամներից և ուրիշներից։ Իսկ հիմա պատկերացրեք Հայաստանի հեռավոր գյուղերից մեկը, որտեղ գոնե մեկ բժիշկ էլ չկա. կա միայն մեկ բուժքույր ու դուք էլ
հենց այդ պահին հրատապ կարիք ունեք բժշկական օգնության։ Չմոռանանք հավելել, որ գյուղական համայնքների բուժքույրերի առնվազն 70%-ը չեն վերապատրաստվել 1995 թ. ի վեր։ Ահա թե ինչու, իրոք, հույժ կարևոր է լրջորեն զբաղվել գյուղական բուժքույրերի վերապատրաստման աշխատանքներով։ Մեր խնդրանքով հիմնադրամը տրամադրեց ծրագրի իրականացման մանրամասն նկարագրությունը, որը ներկայացնել մեկ հոդվածի մեջ ուղղակի անհնար էր։ Առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում շատ մանրակրկիտ կերպով անցկացված նախապատրաստական աշխատանքը։ Մասնավորապես ուսումնասիրվել են այլ միջազգային կառույցների` Առողջապահության համաշխահային կազմակերպության, միջազգային Օքսֆամ, Վորլդ Վիժն և Ինտրահելֆ կազմակերպությունների նմանատիպ ծրագրերը` դրանք չկրկնօրինակելու, այլ ընդհակառակը, լրացնելու նպատակով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ առողջապահության նախարարության հետ ծրագիրը վերջինիս հետ սերտ համագործակցության պայմաններում անցկացնելու վերաբերյալ։ Կատարվել է բուժքույրերի նախածրագրային թեստավորում` պարզելու, թե հատկապես ինչպիսի կրթական բացեր պիտի լրացվեն այս ծրագրի ընթացքում։ Ստեղծվել են վերապատրաստման դասընթացները վարող բարձր որակավորում ունեցող դասավանդողների խմբեր, որոնց մեջ ընդգրկվել են ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քույրական քոլեջների և Առողջապահության ազգային ինստիտւտի մասնագետները, որոնք բոլորն էլ ունեն նմանատիպ աշխատանքի հարուստ փորձ։ Ծրագիրն ունի մի քանի հիմնախնդիրներ.
Մշակել գյուղական բուժքրոջ գործի զարգացումը` ընդգրկելով այն ՀՀ ԱՆ քույրական գործի զարգացման ազգային քաղաքականության և ռազմավարության մեջ։- Աջակցել ՀՀ ԱՆ` մշակելու գյուղական բուժքրոջ գործառույթները։
- Մշակել գյուղական բուժքրոջ վերապատրաստման կրթական ծրագիրը/մոդելը և գիտելիքների ստուգման թեստային համակարգը։
- Վերապատրաստել կրթական ծրագրով/մոդելով 96 բուժքույր Հայաստանի 7 մարզերում։
2004-2007 թ.թ. ընթացքում իրագործված այս ծրագրում ընդգրկվել են 23-ական բուժքույր Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից, ինչպես նաև 10-ական քույրեր Տավուշի, Լոռվա, Արմավիրի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերից։
Ընդ որում, այս ընտրությունը ևս պատահական բնույթ չի կրել։ Ընտրվել են առավել վատ ցուցանիշներ ունեցող քույրերը, որոնց վերապատրաստման անհրաժեշտությունը կասկած չէր հարուցում։ Վերպատրաստման դասընթացները անց են կացվել նախօրոք մշակված և համապատասխան մարմինների հետ համաձայնեցված ծրագրերով և ժամանակացույցերով։ Վերապատրաստման դասընթացների տևողությունը վեց շաբաթ է եղել` կազմված տարբեր տևողության մոտ չորս մեծ մոդուլներից։ Վերապատրաստումները անց են կացվել մարզային կենտրոնների նորաստեղծ «Առողջության և ռեսուրսների տեղեկատվական կենտրոններում»։ Բոլոր մասնակիցները ծրագրի ավարտին ստացել են համապատասխան վկայագրեր։
Կարծում ենք, որ այս ծրագիրը կարևորվում է ոչ միայն իր փաստացի այն 126 վերապատրաստված բուժքույրերի առկայությամբ, այլ նաև այն բազայով, որ ստեղծվել է այս ծրագրի իրականացման շրջանակներում։ Հուսով ենք, որ հիմնադրամի ու նրա հետ համագործակցող կազմակերպությունների ջանքերով ստեղծված ու իրականացված ծրագիրը կունենա իր տրամաբանական շարունակությունը ինչպես վերոհիշյալ, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերում և իր օգտակար ազդեցությունը կունենա գյուղական բնակչության առողջության առաջնային պահպանման գործում։ Ջինիշյան հիշատակի հիմանադրամի և նրա կողմից իրականացված ծրագրերի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կազմակերպության էլեկտրոնային կայքը www.jinishian.am հասցեով։
22.10.2007 Կարդացեք նաև
Հայկական բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) ստեղծվել է 2002 թ․ Պարունակ Զելվեյանի հետևողական և նպատակասլաց ջանքերի արդյունքում: 2005 թ. ՀԲԱ-ին միացավ Հայ բժիշկների միությունը՝ Պրոֆեսորներ Կառլեն Ադամյանի, Վաչագան Այվազյանի...
17.05.2021
1984 թվականին իրենց երկրների միջև սերտ համագործակցություն հաստատել ձգտող մի խումբ ամերիկացի և ավստրիացի մասնագետներ հիմնադրեցին Ամերիկյան-ավստրիական հիմնադրամը...
13.03.2012
Շուրջ մեկ տարի է, որ Հայկական բժշկական ասոցիացիայի կազմում գործում է «Արմեդա» մշակութային ակումբը։ Այստեղ` Տերյան 72 հասցեում ազատ ժամանակ իրենց հանգիստն են անցկացնում ոչ միայն...
24.05.2008
Շարունակելով ներկայացնել Հայկական Բժշկական Ասոցիացիայի (ՀԲԱ) գործունեությունը` ցանկանում ենք նշել, որ կազմակերպության առաջնակարգ կանոնադրական հիմնախնդիրներից է նաև Հայաստանում...
24.02.2008
Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիան` (ՀԲՈՒԳԱ) հիմնադրվել է 1991 թ., իսկ արդեն 1994-ին պաշտոնապես գրանցվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից:...
25.12.2007
«Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱՀԱ) ոչ պետական կազմակերպություն է, որն իր գործունեության ավելի քան 10 տարիների ընթացքում զգալի ներդրում է ունեցել...
21.05.2007
Հայկական բժշկական ասոցիացիա հասարակական կազմակերպության հիմնական նպատակն է. իր գործունեությամբ նպաստել Հայաստանում բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը և արդի...
20.05.2007
Հիմնաադրրել է 1997 թ. որպես մասնագիտական հասարակական կազմակերպություն: Միավորում է հոգեբույժներին, հոգեբաններին և մանկական հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին...
20.04.2007
Հայաստանի սրտաբանների ասոցիացիան (ՀՍԱ) հիմնադրվել է 1996 թ. և հանդիսանում է 1965 թ. գործող Հայաստանի սրտաբանների ընկերության իրավահաջորդը...
22.03.2007
Հայկական Բժշկական Ասոցիացիան հիմնադրվել է 2002 թ. և համարվում է բժշկական և կենսաբժշկական կրթություն ունեցող, ինչպես նաև հանրային առողջության մասնագետ բժիշկների միություն,...
24.02.2007
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ